Հայաստանի Պետական ակադեմիական երգչախումբը հանդես կգա մոսկովյան սիմֆոնիկ նվագախմբի հետ

Հայաստանի Պետական ակադեմիական երգչախումբը հանդես կգա մոսկովյան սիմֆոնիկ նվագախմբի հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին Մոսկվայում` Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի Պետական ակադեմիական երգչախմբի համերգը, որին կմասնակցի նաև Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը: Գլխավոր դիրիժորն է Հովհաննես Չեքիջյանը:

Համերգը նվիրված է պատմական գիտությունների թեկնածու, ականավոր պետական գործիչ, ԽՍՀՄ և ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Կամո Ուդումյանի 85-րդ հոբելյանին:

Համերգին կհնչեն Կոմիտասի, Ֆրանց Շուբերտի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ջուզեպպե Վերդիի և Կարլ Օրֆի ստեղծագործությունները:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---