Թուրքիան խոշոր ռազմական օպերացիա է սկսել քուրդ-ապստամբների դեմ

Թուրքիան խոշոր ռազմական օպերացիա է սկսել քուրդ-ապստամբների դեմ

PanARMENIAN.Net - Թուրքիան երկրի հարավ-արևելքում խոշոր ռազմական օպերացիա է սկսել քուրդ-ապստամբների դեմ: Մինչև երկու հազար զինվորականներ մասնակցում են Շիրնակ նահանգում անցկացվող օպերացիային: Վերջինս տեղակայված է Իրաքի և Սիրիայի հետ սահմանի մերձակայում:

Շաբաթվա սկզբին քուրդ ապստամբների հետ բախումների ընթացքում սպանվել է 10 թուրք զինծառայող:

Թուրքական բանակի և քուրդ ապստամբների միջև բախումները տարածաշրջանում ակտիվացել են նախորդ տարի, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---