Սեյրան Օհանյանն ընդունել է ամերիկացի կոնգրեսմեն Դեն Բարտոնին

Սեյրան Օհանյանն ընդունել է ամերիկացի կոնգրեսմեն Դեն Բարտոնին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Դեն Բարթոնին:Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ Կոնգրեսի աջակցությունը հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում, մասնավորապես` ռազմական կրթության և բարեփոխումների բնագավառներում, ընդգծել է ԱՄՆ կողմից տարածաշրջանի երկրներին ցուցաբերվող հավասարկշռված մոտեցման անհրաժեշտությունը:

Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը` ԱՄՆ կոնգրեսականը խոստացել է ՀՀ պաշտպանության նախարարի դիրքորոշումները փոխանցել ԱՄՆ Կոնգրեսին:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---