Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Գերմանիային

Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Գերմանիային

PanARMENIAN.Net - Ստամբուլում ավարտվել է Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղացել է Գերմանիայի հետ: Հայ շախմատիստները հաղթանակ են տարել 2.5:1.5 հաշվով:

Առաջինն իրենց պարտիան ավարտել են երկրորդ խաղատախտակի շախմատիստները` Սերգեյ Մովսիսյանն ու Իգոր Խենկինը. Նրանց պարտիան ավարտվել է ոչ ոքի:

Արդեն 44-րդ քայլին սպիտակ խաղաքարերով խաղացող Վլադիմիր Հակոբյանը կարողացել է գերակայության հասնել Գեորգ Մայերի նկատմամբ: Հաղթանակ է տարել նաև Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը` առաջ անցնելով Արկադի Նեյդիչից:

Վերջինն ավարտվել է Գաբրիել Սարգսյան և Դանիել Ֆրիդման պարտիան, որտեղ հայ շախմատիստը սև խաղաքարերով զիջել է մրցակցին:

Հայաստանի հավաքականը երկու անգամ դարձել է չեմպիոն` 2006 և 2008 թվականներին:

Ստամբուլի Շախմատի Օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 10-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---