Աննա Բադալյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն «Թեթև ունիվերսալ մարտ» և «Ունիվերսալ մարտում» ձևերում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Մեդին քաղաքում ավարտվեց «Ունիվերսալ մարտերի» 18- 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ գերազանց է ելույթ ունեցել Աննա Բադալյանը:

70 կգ քաշային կարգում հանդես եկող մարզուհին նախ Եվրոպայի չեմպիոն է հռչակվել «Թեթև ունիվերսալ մարտ» կարգում, ապա՝ «Ունիվերսալ մարտում»:

«Ունիվերսալ մարտը» մի քանի մարզաձևի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, օդամղիչ ատրճանակից հրաձգություն և ձեռնամարտ:

Հայաստանի «Ունիվերսալ մարտերի» ֆեդերացիան գործում է երկրորդ տարին: Այն ստեղծվել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և գործում է հայ սամբիստների բազայի վրա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---