15 սեպտեմբերի 2012 - 09:50 AMT
«Ժողովուրդ». Սրտի և ճնշման դեղերը թանկացել են

Հայաստանի Հանրապետության դեղերի շուկայում արձանագրվել է սրտի և ճնշման դեղերի գների որոշակի բարձրացում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Երկու օր է, ինչ հանձնաժողովն ուսումնասիրություն է սկսել այդ շուկայում: Բացի այդ, ստացել ենք երկու դժգոհություն սրտի, և մեկ՝ ճնշման դեղերի թանկացման հետ կապված»,- ասել է ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը: «Թե ինչու են թանկացել դեղերը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չի մանրամասնում, նրանք դեռ երկար ժամանակ պետք է ուսումնասիրեն խնդիրը»,-գրում է թերթը: