ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՈՐՈՇՎԻ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ10 մարտի 2005 - 06:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «իրականությանը բացարձակապես չհամապատասխանող» է անվանել հաղորդագրություններն այն մասին, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պատրաստվում են մոտ ժամանակներս համաձայնագիր կնքել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ: Նրա խոսքերով` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռեւս չկա: Ինչ վերաբերվում է երկու երկրների ԱԳՆ ղեկավարների երկխոսությանը, ապա, Վ.Օսկանյանը նշել է, որ հերթական հանդիպման ժամկետը կորոշվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի համաձայնել այն հայտարարությունների հետ, որ «Հայաստանը պարտություն է կրում կարգավորման գործընթացքում»: Նրա խոսքերով` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը շարունակում է առաջնային մնալ Երեւանի համար: Սակայն, ավելացրել է Վ.Օսկանյանը, «գոյություն ունի նաեւ տարածքային տարրը, քանի որ այն տարածքը, որտեղ ինքնորոշվել է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, անկախ Ադրբեջանի մաս երբեք չի հանդիսացել»: «Այս երկու մոտեցումների հիբրիդն ամրապանդում է մեր բանակցային դիրքերը»,- նշել է նա: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է միայնակ և անժառանգ անձանց բնակարանները. 7 կալանավորված կա Հափշտակությունների հետևանքով քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 52,162,500 դրամի վնաս ACHA-ի խորհրդի նիստում բարձրաձայնվել է հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը Վանյանը նաև անդրադարձ է կատարել հայ-չինական հազարամյա պատմամշակութային առնչություններին Փորձագետ․ Բոլոր քաղաքացիներին ՆԳՆ-ում նստած հետևելու են, իսկ ո՞վ է վերահսկելու վերահսկողներին «Որտե՞ղ են հստակ երաշխիքները, որ պետությունը չի օգտագործելու, օրինակ, քաղաքական դրդապատճառներից ելնելով»,–ասել է նա ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը ժամանակավորապես կդադարեցվի Հասանելի չեն լինի Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները |