ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄՆ-ԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԶԵՆՔԻ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԻՆ

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին ՀՀ իշխանություններն ԱՄՆ իշխանություններին են հանձնել ԱՄՆ տարածք մաքսանենգ զենքի ներկրման փորձ անելու մեջ մեղադրվող Արմեն Բարսեղյանին , տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: ԱՄՆ դատապաշտպանների գրասենյակի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ այս շաբաթ Ա. Բարսեղյանը դատարանի առաջ կկանգնի տվյալ գործով անցնող մյուս ձերբակալվածների հետ: Աղբյուրը նշում է, որ տվյալ գործը վկայում է իրավապահ ոլորտում ԱՄՆ եւ Հայաստանի սերտ համագործակցության եւ հարաբերությունների զարգացման մասին: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, մասնավորապես, երախտագիտություն է հայտնում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին հետաքննության ընթացքում օգնություն ցուցաբերելու համար: «Հայկական իշխանությունների պրոֆեսիոնալիզմը նշանակալիորեն օգնում է ԱՄՆ-ին այդ գործի հետաքննությունում: Հայաստանն ու ԱՄՆ արդյունավետ համագործակցում են զենքի տարածման եւ ահաբեկչության դեմ պայքարում»,- նշում է աղբյուրը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---