Նյու Յորքում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի նիստը

Նյու Յորքում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի նիստը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդարանում, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տեղական հանձնախմբի անդրանիկ նիստը, որին ներկա էին համայնքային կառույցների, ավանդական կուսակցությունների ղեկավարներ և հոգեւոր առաջնորդներ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն անդրանիկ նիստին հղած իր ուղերձում բարձր է գնահատել տեղական հանձնախմբի ձևավորման փաստը և վստահություն հայտնել, որ ՀՀ Նախագահի կողմից ստեղծված պետական հանձնաժողովի համակարգման ներքո այն ԱՄՆ Արևելյան ափի նահանգներում հավուր պատշաճի կկատարի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման իր առաքելությունը:

Տեղական հանձնախմբի նիստին ներկա էր և ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը:

Հանձնախմբի նախագահ Խորեն Բանդազյանը հանդես է եկել ծավալուն ելույթով՝ ներկայացնելով առաջիկա աշխատանքների տեսլականը՝ ինչպես կառույցի ձևավորման, այնպես էլ միջոցառումների կազմակերպման առումներով:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Հարություն Կոջոյանը հանդես է եկել աշխատանքների համակարգման վերաբերյալ առաջարկներով և մեկնաբանություններով:

Հանձնախմբի անդամները մտքեր են փոխանակել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ձեռնարկվելիք ջանքերի ու ծրագրերի, ինչպես նաև կազմակերպչական հարցերի վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնախմբի հաջորդ նիստն անցկացնել 2013թ. հունվարին:

 Ուշագրավ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
---