Ֆրանսիայում կաթոլիկ եկեղեցու քահանաները հանդես են գալիս միասեռ ամուսնությունների օրինականացման դեմ

Ֆրանսիայում կաթոլիկ եկեղեցու քահանաները հանդես են գալիս միասեռ ամուսնությունների օրինականացման դեմ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու քահանաները և պահպանողական քաղաքական գործիչները խոչընդոտելու են երկրի նախագահ Ֆրանսուա Օլանի պլաններին միասեռ ամուսնություններն օրինականացնելու մասին, հաղորդում է ֆրանսիական կաթոլիկ «Կրուա» թերթը: Սպասվում է, որ Փարիզի արքեպիսկոպոս կարդինալ Անրդե Վեն Տրուան շաբաթ օրը Լուրդ քաղաքում քահանաների ամենամյա ժողովի ժամանակ կոչ է անելու քարոզչություն կազմակերպել նոր օրենքի ընդունման դեմ:

«Ֆրանսիայի համար հազվագյուտ երևույթ՝ կաթոլիկ եկեղեցին ստեղծում է քաղաքական ընդդիմության տոն: Քահանաների ձայնն ավելի լավ կլսվի»,- գրում է հրատարակությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---