Գերմանիայում քաղաքների կեսը տարին կավարտեն պարտքերով

Գերմանիայում քաղաքների կեսը տարին կավարտեն պարտքերով

PanARMENIAN.Net - Գերմանական քաղաքների կեսից ավելին տարին կավարտեն պարտքերով, գրում է Nachrichten-tv-ն՝ մեջբերելով Ernst & Young գործակալության հարցումը: Գործակալության ներկայացուցիչ Հանս Պետեր Բուսոնը նշել է, որ այդ կոմունաների մեկ երրորդն ընդունակ չեն իրենց ուժերով վճարել պարտքերը: Վերջին երեք տարվա ընթացքում կոմունաների 45 տոկոսը ստիպված են եղել պատրաստել տնտեսման պլաններ և վճարել պարտքերը: Գալիք երեք տարիներին դրանց քանակը կավելանա մինչև 64 տոկոս:

Սպասվում է, որ հարկ կլինի մեծ փողեր վճարել կենսաթոշակային ապահովագրությանը: Դրա հետ կապված կոմունալ իշխանությունները պետք է բարձրացնեն հարկերը, հաղորդում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---