«Հրապարակ». «Ազատ դեմոկրատների» հետ «ճանապարհ գնալու» հեռանկարը շոկի մեջ է գցել ՀՀՇ-ականներին

«Հրապարակ». «Ազատ դեմոկրատների» հետ «ճանապարհ գնալու» հեռանկարը շոկի մեջ է գցել ՀՀՇ-ականներին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-10-ը Դուբլինում տեղի ունենալիք Եվրոպայի լիբերալ–ղեմոկրատների կուսակցության հերթական համագումարին կմասնակցեն Հայոց համազգային շարժման չորս ներկայացուցիչներ՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ, որոնք Դուբլինում կմնան մինչև նոյեմբերի 13-ը: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը և հավելում, որ այցի ծախսերը հիմնականում հոգում է մասնակցող կողմը։

«Ունի՞ այդքան միջոցներ ՀՀՇ– ն» հարցին կուսակցության փոխնախագահ Վահագն Հայոցյանն ասաց՝ նեղն ենք, բայց դե՝ պիտի անենք։ «Դուբլինյան համագումարի միակ հմայքն այն չէ, որ Դուբլինից հետո ՀՀՇ-ն վերջապես որոշելու է, թե երբ է անցկացնելու իր համագումարը, որը համառորեն տեղի չի ունենում։ Բանն այն է, որ նույն ինքնաթիռով Դուբլին՝ լիբերալ-դեմոկրատների համագումարին մասնակցելու են մեկնելու նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներ Խաչիկ Քոքոբելյանն ու Ալիկ Արզումանյանը՝ որպես հրավիրյալներ։ Ընդ որում, մեր տեղեկություններով, ԱԴ-ն ևս շատ շուտով կդառնա ԵԼԴԿ-ի լիիրավ անդամ։ Ի դեպ, ՀՀՇ-ում տեղյակ չէին, որ «կոնկուրենտ ֆիրման» նույնպես մասնակցելու է այդ համագումարին, իսկ նույն ինքնաթիռով թռչելու հնարավոր հեռանկարը երեկ նրանց ընդհանրապես շոկի մեջ գցեց»,–գրում է թերթը։։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---