ՀՀ և ԼՂՀ համատեղ տաղավարը շարունակում է մեծ ուշադրություն վայելել «World Travel Market» ցուցահանդեսում` չնայած Ադրբեջանի ագրեսիային

ՀՀ և ԼՂՀ համատեղ տաղավարը շարունակում է մեծ ուշադրություն վայելել «World Travel Market» ցուցահանդեսում` չնայած Ադրբեջանի ագրեսիային

PanARMENIAN.Net - Լոնդոնում նոյեմբերի 5-8 միջազգային «World Travel Market» ցուցահանդեսում միասնական տաղավարով ներկայանալու Հայաստանի և Արցախի որոշման վերաբերյալ Ադրբեջանի Մշակույթի և տուրիզմի նախարարության հայտարարությունը պարզապես հիվանդ երևակայության արդյունք է: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը, որը 11 հայկական տուրիստական ընկերությունների հետ միասին մասնակցում է այդ ցուցահանդեսին:

Համաձայն ադրբեջանական կողմի տարածած հայտարարության, «համապատասխան միջոցների կիրառմամբ պետք է դադարեցվի Արցախի 7 տուրընկերությունների մասնակցությունը, ինչպես նախորդ անգամ»:

ՀԱՄՀ-ն ընդգծում է, որ նախ` ցուցահանդեսին ներկայացված է ոչ թե 7, այլ 11 տուրընկերություններ, երկրորդ`նախկինում երբեք խոչընդոտներ չեն եղել` կապված Արցախի մասնակցության հետ` չհաշված Ֆրանսիայի դեպքը, երբ Ադրբեջանը ցուցաբերց իր ավանդական բարբարոսությունը, ինչի արդյունքում վնասվեց տաղավարը:

«Հայաստանի և Արցախի համատեղ տաղավարը շարունակում է իր մասնակցությունը Լոնդոնի ցուցահանդեսին, ավելին` այցելուների կողմից մեծ հետաքրքրություն է վայելում»,-ասվում է ՀԱՄՀ հաղորդագրությունում: Բացի այդ, հայկական պատվիրակության պահանջով ցուցահանդեսից հեռացվել է հակահայկական բնույթ ունեցող ամբողջ տեղեկատվությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---