ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ. ԵԹԵ ԲԱՔՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԻ, ՏԱՆՈՒԼ ԿՏԱ ԱՅՆ

PanARMENIAN.Net - Լարվածությունը ադրբեջանական եւ հայկական ուժերի շփման գծում պահպանվում է: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, լարվածության պատճառը Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հայտարարություններն են: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, կրտուկ փոփոխություններ շփման գծում չկան: «Կա փոխհրաձգություն, մեր կողմից եղել են մի քանի սպանվածներ եւ վիրավորներ: Սակայն ոչ այն քանակությամբ, որ նշում է ադրբեջանական կողմը, այլ մի տասը անգամ պակաս»,-ընդգծել է գեներալ Հարությունյանը` ավելացնելով ընդ որում, որ «ադրբեջանական կողմից կան բազմաթիվ զոհվածներ, ինչի մասին հայկական կողմը կոնկրետ տվյալներ ունի»: Հայ գեներալը խորհուրդ է տվել Ադրբեջանի ղեկավարությանը ձեռնպահ մնալ ռազմատենչ հայտարարություններից, քանի որ դրանք ավտոմատ կերպով փոխանցվում են առաջին գծի սպայական կազմին եւ զինվորներին, ինչն էլ լարվածություն է ստեղծում: «Արդյունքում նրանք ինքներն են ստանում բազմաթիվ դիակներ, եւ ոչ միայն փոխհրաձգության արդյունքում: Գրանցված են ադրբեջանական զորքերում զինվորների ծեծի, զանգվածային դասալքության դեպքեր»,- տեղեկացրել է նա: «Ես խորհուրդ եմ տալիս հանգստանալ, որպեսզի առաջին գծում նույնպես հանգստություն տիրի, դա թույլ կտա լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով»,-ընդգծել է Միքայել Հարությունյանը: «Հայկական զինված ուժերը պատրաստ են այն խնդիրների կատարմանը, որոնք դրված են նրանց առջեւ: Ես համոզված եմ, որ եթե Բաքուն պատերազմ սկսի, ապա տանուլ կտա այն: Ես միշտ ասել եմ եւ կասեմ, եւ դա ինքնագոհություն չէ` մենք հիանալի տեղեկացված ենք ադրբեջանական ԶՈՒ մարտական պատրաստվածության մասին եւ համոզված ենք, որ պատերազմ սկսելով, նրանք ոչ միայն տանուլ կտան այն, այլ նաեւ շատ հողեր եւ մարդիկ կկորցնեն»,-ամփոփել է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---