Անգլիայի առաջնության խաղերը սպասարկող մրցավարների զրույցները կձայնագրվեն

Անգլիայի առաջնության խաղերը սպասարկող մրցավարների զրույցները կձայնագրվեն

PanARMENIAN.Net - Անգլիայի պրեմիեր լիգայի խաղերը սպասարկող մրցավարների բանակցություններն այսուհետև կձայնագրվեն: Ինչպես հաղորդել են պաշտոնատար անձինք, այդ քայլը կոչված է թույլ չտալ «Կլատենբուրգի գործի» նման միջադեպերը:

Ավելի վաղ հինգշաբթի օրը Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան ավարտել է մրցավար Մարկ Կլատենբուրգի նկատմամբ հետաքննությունը, ով իբր ռասիստական արտահայտություններ է թույլ տվել «Չելսիի» սևամորթ կիսապաշտպան Ջոն Օբի Միկելի նկատմամբ երկրի առաջնության 9-րդ տուրի խաղի ժամանակ: Պաշտոնական անձանց չի հաջողվել հաստատել մրցավարի մեղավորության ոչ մի ապացույց և այժմ նրան ոչ մի պատժամիջոց չի սպառնում:

ՖԱ ղեկավար Դևիդ Բերնսթեյնն այդ սկանդալային խաղից հետո խոստովանել է, որ ֆուտբոլի դաշտում մրցավարների խոսքերը ձայնագրելու առաջարկը պետք է ուսումնասիրել: Եվ հիմա որոշումն արդեն ընդունվել է: Ինչպես հայտնի է, խաղերի ժամանակ մրցավարը շփվում է կողային և պահեստային մրցավարների հետ միկրոֆոնով: Նախկինում նրանց խոսակցությունները չեն ձայնագրվել, բայց հիմա ԱՊԼ-ն որոշել է կիրառել ռեգբիի պրեմիեր լիգայի փորձը, որտեղ մրցավարների բոլոր խոսքերը գրանցվում են և պահպանվում Ռեգբիի միությունում մինչև խաղաշրջանի ավարտը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---