Հայաստանում մշակվել է «Դեղերի մասին» նոր օրենքը

Հայաստանում մշակվել է «Դեղերի մասին» նոր օրենքը

PanARMENIAN.Net - 1998թ. Հայաստանում գործող «Դեղերի մասին» օրենքը հնացել է և անհրաժեշտություն կա այն վերանայելու, նոյեմբերի 23-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Դեղ արտադրողների ու ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: «Այդ ոլորտի օրենսդրությունը բավականին դինամիկ է, ուստի խնդիր է դրված մշակել օրենքի դրույթները, որոնք համահունչ կլինեն եվրոպական չափանիշներին»,-ասել է նա:

Զաքարյանը հավելել է, որ օրենքի նախնական տարբերակն արդեն մշակված է և շրջանառության մեջ է տարբեր գերատեսչություններում: Մասնագետը նշել է, որ Հայաստանի առողջապահության նախարարության հետ համատեղ աշխաըանք է տարվում առողջապահության ոլորտի բարեփոխման ուղղությամբ, նպատակ ունենալով կատարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը: Նա ասել էր, որ մինչ ամսվա վերջ կամ դեկտեմբերին օրինագիծը կներկայացվի երկրի խորհրդարան:

Զաքարյանը հայտնեց նաև, որ բուժոլորտի աշխատակիցների համար կներդրվեն մարքեթինգային էթիկայի հիմքեր, որոնք թույլ կտան կարգավորել հարաբերությունները տարբեր իրավիճակներում՝ գովազդից մինչև առողջապահության ոլորտի աշխատակիցների պահվածքը:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---