Վահագնի թաղամասում կկայանա բարեգործական մրցավազք

Վահագնի թաղամասում կկայանա  բարեգործական մրցավազք

PanARMENIAN.Net - Վահագնի թաղամասը չորրորդ տարին անընդմեջ Ամերիկյան գոհաբանական մաղթանքի օրվա առթիվ (Thanksgiving Day) կազմակերպում է բարեգործական մրցավազք բոլոր նրանց համար, ովքեր կարևորում են առողջ ապրելակերպը:

Միջոցառումն ունի երկու նպատակ` առողջ ապրելակերպի խրախուսում Հայաստանում` "Վազել հանուն քո կյանքի" կարգախոսով, իսկ երկրորդ նպատակը`բարեգործությունն է:

Միջոցառման արդյունքում ստացված շահույթը` ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կտրամադրվի մանկատներին` երեխաների կարիքները հոգալու համար:

Ի դեպ նախորդ տարի միջոցառման արդյունքում հավաքագրվեց 770 000 դրամ, որով Գյումրիի մանկատներից մեկի համար գնվեցին մահճակալներ և կահավորվեցին երեխաների ննջարանները:

Հյուրերի ցանկում կլինեն ԱՄՆ դեսպանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---