Լիբանանի խորհրդարանի խոսնակը չեղյալ է հայտարարել ընդլայնված նիստը՝ ՀՀ նախագահին դիմավորելու համար24 նոյեմբերի 2012 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբի Բերրին չեղյալ է հայտարարել ընդլայնված նիստը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու համար: Նաբի Բերրին հրավիրել է բոլոր պատգամավորներին ու նախարարներին մասնակցելու նոյեմբերի 27-ին ՀՀ նախագահի պատվին տրվող ճաշկերույթին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լիբանանի խորհրդարանի «Ապագա» դաշինքի անդամ Հալեդ Զահրամանը, Լիբանանի ընդդիմադիր «Մարտի 14-ի կոալիցիան» կմասնակցի Լիբանանի խորհրդարանի նիստին, որի ժամանակ ելույթով հանդես կգա նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ մասին հայտնել է «Ապագա» խմբակցության անդամ Հալեդ Զահրամանը, հայտնում է NOW Lebanon-ը: Ըստ նրա, «Մարտի 14-ի կոալիցիան» չի փոխել իր դիրքորոշումը Լիբանանի իշխանությունների հարցում և կմասնակցի նոյեմբերի 27-ի նիստին միայն ներկա գտնվելու համար Հայաստանի նախագահի ելույթին, ոչ թե ներքաղաքական հարցերի քննարկման համար: Ավելի վաղ «Կոալիցիան» խափանեց խորհրդարանի աշխատանքը՝ հրաժարվելով մասնակցել խորհրդարանական հանձնաժողովների հանդիպումներին, ինչպես նաև հայտարարել է, որ խզում է կապերը Լիբանանի կառավարության հետ: Ուշագրավ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ «Դեռևս վաղ է այդ մասին խոսելը»,–ասել է նա Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը | ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ «Զվարթնոցի» խոսնակ․ Չվերթերի վայրէջքին խանգարել է ուժգին քամին Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Գրիգորյան․ Բաքուն դեռ չի արձագանքել հրադադարի խախտման համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկին Նա նշել է, որ Հայաստանին անհանգստացնում է Ադրբեջանի ՊՆ–ի կողմից տարածվող ապատեղեկատվությունը ՄԻՊ․ Միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատի հայ գերիների նկատմամբ Բաքվի վերաբերմունքը Նա ուղերձ է հղել Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ |