Կազանի ուսանողների աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու են 2 հայ սամբիստներ

Կազանի ուսանողների աշխարհի գավաթի խաղարկությանը  մասնակցելու են 2 հայ սամբիստներ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Կազանում անցկացվելու է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը ուսանողների միջև:

Մրցաշարին Հայաստանից մասնակցելու են այս տարվա աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների չեմպիոն Գոռ Մայիլյանը (57 կգ) և աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը (52 կգ):

Կիրակոսյանը մրցագորգ դուրս կգա դեկտեմբերի 1-ին, իսկ Մայիլյանը ՝ մեկ օր անց:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Կազան է գործուղել նաև մարզիչ Վովիկ Խոջայանին ու մրցավար Էդուարդ Ասլանյանին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---