Թուրք գիտնական. Թուրքիայի ադրբեջանամետ քաղաքականության հիմքում ոչ թե եղբայրությունն է, այլ տնտեսական շահերը![]() 29 նոյեմբերի 2012 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Երևանում մեկնարկած «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ամենամյա միջազգային ֆորումին Թուրքիայից մասնակցելու է եկել Քադըր Հաս համալսարանի ռեկտոր Մուստաֆա Այդինը: Նրա խոսքով` Թուրքիայի քաղաքականությունը ոչ թե ընդգծված հակահայկական է, այլ ընդգծված պրոադրբեջանական և դրա հիմքում էլ ոչ թե եղբայրությունն է, այլ տնտեսական և այլ շահերը: «Դուք պիտի հասկանաք, որ Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերությունները ռազմավարական են, իսկ Հայաստանի հետ կան անհամաձայնություններ, ոչ թե թշնամանք», - ասաց Մուստաֆա Այդինը: Նա պատասխանեց նաև Սաֆարովի արտահանձնման մասին հարցին: «Այդպիսի բան չպիտի լիներ, իհարկե, ես դատապարտում եմ», - ասաց նա: Անդրադառնալով Ցեղասպանությանը և լրագրողների դիտարկամանը, թե որպես գիտնական նա պետք է որ իմանա` Ցեղասպանություն եղել է, Մուստաֆա Այդինն ասաց. «Ես չեմ կարծում, որ Ցեղասպանություն եղել է, եղել են սպանություններ և շատ մարդիկ են մահացել: Հիմա հարաբերությունները պիտի կարգավորվեն, սահմանը պիտի բացվի, բայց դրա համար շատ ժամանակ և բանակցություններ պետք կլինեն»: Ամենամյա ֆորումի կազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտն ու Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |