Նավթը թանկանում է ԱՄՆ-ից և Մերձավոր Արևելքից նորությունների պատճառով

Նավթը թանկանում է ԱՄՆ-ից և Մերձավոր Արևելքից նորությունների պատճառով

PanARMENIAN.Net - Նավթը թանկանում է ԱՄՆ-ից և Մերձավոր Արևելքից նորությունների շնորհիվ:

Եվրոպական էտալոնային Brent տեսակի նավթի գներն աճել են 1,38 դոլարով՝ հասնելով 110, 89 դոլարի մեկ բարելի համար, իսկ ամերիկյան էտալոնային WTI տեսակի ֆյուչերսները թանկացել են 1,09 դոլարով՝ հասնելով 87,58 դոլարի մեկ բարելի դիմաց: Եգիպտոսում շարունակվում են ցույցերը նախագահ Մոհամմեդ Մուրսիի դեմ, որը ցանկանում էր փոխել սահմանադրությունն այնպես, որ իր լիազորություններն ընդլայնվեն:

ԱՄՆ նավթի պաշարները նվազել են 347 000 բարելով:

Ներդրողները սպասում են ԱՄՆ ՀՆԱ ցուցանիշին երրորդ եռամսյակի համար, որն ըստ վերլուծաբանների, կվերանայվի՝ 2 տոկոսից հասնելով 2,8 տոկոսի, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---