Անտոնիա Արսլանի «Մշո ճառընտիրի» մասին պատմող վեպը` «Non fiction» տոնավաճառում

Անտոնիա Արսլանի «Մշո ճառընտիրի» մասին պատմող վեպը` «Non fiction» տոնավաճառում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Ինտելեկտուալ գրականության «Non fiction» մոսկովյան միջազգային տոնավաճառի շրջանակում Մոսկվայի նկարչի կենտրոնական տանը տեղի ունեցավ հայկական ծագումով իտալացի գրող, «Արտույտների ագարակը» վեպի հեղինակ Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի շնորհանդեսը: Այն պատմում է Ցեղասպանության ժամանակ հայկական հին ձեռագրի փրկության մասին:

«Մշո ճառընտիրի» փրկության մասին պատմող գրքի ռուսերեն հրատարակությունը իրականացել է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության և Մոսկվայում Իտալական մշակույթի ինստիտուտի համատեղ ջանքերով:

Գրքի շնորհանդեսը մեծ հետաքրքրություն էր առաջացրել «Non fiction» մոսկովյան միջազգային տոնավաճառի մասնակիցների մոտ:

Անտոնիա Արսլանի այս վեպի հինգ հերոսներից երեքը զոհվում են` փրկելով քսանութ կիլոգրամ քաշով հին ձեռագրիր «Մշո ճառընտիրը»: Նրանցից մեկը, Գոհարը, ճանապարհի վերջում մահանալով, խնդրում է, որ ձեռագրի այն մասը, որը ինքն է տանում, ժամանակավորապես թաղեն իր հետ միասին: Մի քանի տարի անց ձեռագրի երկու մասերը վերամիավորվում են: Այն ներկայումս պահվում է Մատենադարանում` իր հետ միասին պահպանելով ժողովրդի հիշողությունը ազգային սրբությունը փրկած Մշո հերոսական հայուհիների մասին:

Ցավոք, Անտոնիա Արսլանը չէր կարողացել ներկա լինել Մոսկվայում իր գրքի շնորհանդեսին: Ռուսաստանյան ընթերցողների հետ նրա հանդիպումը նախատեսվում է հաջորդ տարի ապրիլին:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---