Վրաստանի ոստիկանություն. Ավտովթարի համար պատասխանատվության կենթարկվի Սամվել Բալասանյանի վարորդը

Վրաստանի ոստիկանություն. Ավտովթարի համար պատասխանատվության կենթարկվի Սամվել Բալասանյանի վարորդը

PanARMENIAN.Net - Վրաստանի Ժդանովկա գյուղում տեղի ունեցած ավտովթարի համար պատասխանատվության կենթարկվի Զորիկ Պետրոսյանը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին Վրաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից: Ըստ պաշտոնական տեղեկության` ղեկին հենց Զորիկ Պետրոսյանն է եղել և քրեական գործը նրա դեմ է հարուցվել: Ավելացնենք, որ նա Հայաստանի քաղաքացի է, Գյումրու բնակիչ: Նա Գյումրիի գրանցում ունի, բայց ժամանակավոր բնակություն հաստատել է Վրաստանում:

Ավելացնենք նաև, որ, ըստ տարածված լուրերի, Զորիկ Պետրոսյնաը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի վարորդն է:

Հիշեցնենք, որ մամուլում տարածված լուրերի համաձայն՝ երեկ ուշ երեկոյան Սամվել Բալասանյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը Ժդանովկա գյուղում վրաերթի է ենթարկել գյուղի բնակիչ Ռոզա Ներսիսյանին, ով տեղում մահացել է: Ըստ նույն լուրերի՝ մեքենայի ղեկին հենց Սամվել Բալասանյանն էր, ով դեպքի պահին սթափ վիճակում չի եղել, հարվածից հետո կորցրել է ինքնատիրապետումը և, չկարողանալով ժամանակին արգելակել մեքենան, կնոջը մոտ 100 մետր քարշ է տվել: Բալասանյանը դուրս է եկել մեքենայից, նստել է ուղեկցող մեքենաներից մեկը:

Ավելացնենք, որ Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Ժդանովկա գյուղում մահացու վրաերթի հետ Սամվել Բալասանյանի անունը կապող լուրերը որակեց որպես լկտի սուտ և հերքեց դրանք:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---