Համլետ Սողոմոնյան. Տարոնի մարտը ուզբեկ մարզիկի դեմ սպասվածից հեշտ ստացվեց

Համլետ Սողոմոնյան. Տարոնի մարտը ուզբեկ մարզիկի դեմ սպասվածից հեշտ ստացվեց

PanARMENIAN.Net - Տարոն Սողոմոնյանի հայրը և անձնական մարզիչ Համլետ Սողոմոնյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր սանն աշխարհի առաջնությանը հիանալի է նախապատրաստվել և մարտական է տրամադրված:

«Շատ ուրախ ենք, որ Տարոնը 1/8 եզրափակչում հաղթեց ուզբեկ Ջահանգիր Դավիդովին: Այստեղ եմ հետևել ուզբեկ մարզիկի մարտերին: Պետք է խոստովանեմ, որ սպասվածից հեշտ ստացվեց մենամարտը նրա դեմ»,- ասաց Սողոմոնյանը: Ըստ մարզչի, Սողոմոնյան- Դավիդով մենամարտի պլանը կազմել են մինչ մեկնարկը, իսկ մնացածն արդեն կատարվել է ընթացքում: Նշենք, որ Տարոն Սողոմոնյանն աշխարհի երիտասարդական առաջնությունում անցկացրել է երեք մարտ և դուրս է եկել քառորդ եզրափակիչ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---