Ամանորին Երևանում բացօթյա ապօրինի առևտրուրը բացառելու համար հսկողություն է սահմանվելու

Ամանորին Երևանում  բացօթյա ապօրինի առևտրուրը բացառելու համար հսկողություն է սահմանվելու

PanARMENIAN.Net - Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքում ապօրինի առևտրի կանխարգելման միջոցառումներին, քաղաքապետը հանձնարարել է ամանորյա տոներին ընդառաջ կանոնակարգել և հսկողություն սահմանել բացօթյա ապօրինի առևտրուրը բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է նաև առաջարկություն ներկայացնել Կենտրոն վարչական շրջանում գյուղմթերքի տոնավաճառի կազմակերպման վրա:

«Մինչև Ամանոր մեր քաղաքացիներին պետք է հնարավորություն տանք շահավետ և մատչելի գնումներ կատարելու: Վարչական բոլոր շրջանների կողմից կարող են ներկայացվել առաջարկներ այլ վայրերում ևս գյուղմթերքի շուկաների կազմակերպման հետ կապված»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---