ՀՀ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ. ՀՀ ԱԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՎԱՐԿԱԲԵԿԵԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան ժամը 10:30-ին իրավական եւ իրավաբանական խորհրդատվությամբ զբաղվող ՍՊԸ-ից մեկն են եկել ՀՀ ԱԱԾ սպաները եւ ներկայացել որպես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անդամներ: Այդ մասին OpenArmenia.com կայքին տված օնլայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Այնուհետեւ, ըստ նրա, նրանք փորձել են հակաիրավական մեթոդներով, այդ թվում եւ ֆիզիկական ազդեցության միջոցով վախեցնել այս ՍՊԸ-ի աշխատակիցներին օրինական ուժ չունեցող մի «փաստաթղթով» եւ «հրավիրել զրույցի համար» ԱԱԾ այդ ՍՊԸ-ի ղեկավարին եւ աշխատակիցներին: Ստանալով գրագետ եւ արժանի պատասխան, եւ չկարողանալով բացատրել խաբեության եւ մեքենայությունների միջոցով նրանցից այդ ՍՊԸ եւ Մարդու իրավունքերի պաշտպանին բողոքներով դիմած մարդկանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալու փորձը, նրանք աննակտ հեռացել են: «Այդ փաստը վկայում է, որ պրոցեսորի պարունակած տեղակատվությունն, որն առգրավվել է օմբուդսմենի գրասենյակից, դարձել է ԱԱԾ «սեփականությունը» եւ արդեն օգտագործվում է հանրության այլ օբյեկտների, այդ թվում նաեւ կոմերցիոն օբյեկտների ճնշման համար»,-հայտարարել է նա: «Այդպիսով, բացառված չէ, որ հետագայում այդ տեղեկատվությունը կօգտագործվի քաղաքացիների վրա ճնշում գործադրելու համար»,-ընդգծել է օմբուդսմենը: Ինչ վերաբերում է պրոցեսորի առգրավման հետ կապված միջադեպին, ապա ներկայումս նամակներ են նախապատրաստվել ուղղված երկրի վարչապետին, նախագահին, Ազգային Ժողովի նախագահին, որտեղ նկարագրվում եւ որակավորվում է տեղի ունեցածը եւ առաջարկվում է պետական մակարդակով միջոցներ կիրառել ապագայում նման միջադեպերը բացառելու համար: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ նման գործողությունները միայն վերջին հերթին են բացասաբար անդրադառնում օմբուդսմենի ինստիտուտի գործունեության վրա:




 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---