ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթը: Մայիսի 31-ից հունիսի 6-ը միմյանց հետ են մրցելու 7 երկիր ներկայացնող 18 ջութակահար: Մրցույթին մասնակցելու են Երեւանի պետական կոնսերվատորիայի, Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի, Քյոլնի բարձրագույն երաժշտական դպրոցի, Փարիզի ազգային բարձրագույն կոնսերվատորիայի, Սարաջիշվիլու անվան Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի եւ Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի սաները: Նշենք, որ մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 23 երաժիշտներից հինգը ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցելու մրցույթին: Այսօր մեկնարկած առաջին փուլի ընթացքում հանդես է եկել 9 ջութակահար: Նշենք նաեւ, որ այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունենալու կոմպոզիտորի լոնդոնյան վերջին այցելության ընթացքում արված բացառիկ լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Միջոցառմանը ներկա են գտնվելու լուսանկարների հեղինակ Սյուզի Մեյդերը, Արամ Խաչատրյանի ընկեր Ասատուր Գյուզելյանը, ինչպես նաեւ կոմպոզիտորներ Կարեն Խաչատուրյանն ու Էդվարդ Միրզոյանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---