«ՉԻ». Օսկանյանին պաշտպանողների հետապնդման գործրնթացը մեծ թափ է հավաքել Հրազդանում

«ՉԻ». Օսկանյանին պաշտպանողների հետապնդման գործրնթացը մեծ թափ է հավաքել Հրազդանում

PanARMENIAN.Net - «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ սկսված «օպերացիայից» հետո այս օրերին ՀՀ-ի որոշ մարզերում իրավապահ մարմինները նշանակետի տակ են առել բոլոր նրանց, ովքեր բոլորովին վերջերս ստորագրահավաք էին կազմակերպել` ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը: «Ըստ շրջանառվող լուրերի՝ Օսկանյանին պաշտպանողների հետապնդման գործրնթացը հատկապես մեծ թափ է հավաքել Հրազդան քաղաքում, ուր Օսկանյանի համար բողոքի երթ կազմակերպողների մասով տեղի իշխանիկներն ու իրավապահները շարունակում են, իբր, նոր «կոմպրոմատներ» հավաքել: Ի դեպ` միաժամանակ նրանք շարունակում են ճշտել ու պարզաբանումներ կորզել, թե ինչու էին հրազդանցիներից շատերը, այնուամենայնիվ, մասնակցել Օսկանյանի համար կազմակերպված ստորագրահավաքին, և թե ինչու՞ էին նրանք հանուն Օսկանյանի Հրագդանից հասել Երևան: Ի դեպ, հրազդանցիներից շատերը այն կարծիքին են, որ այս «ակցիան» իրականացվում է զուտ այն բանի համար, որ տեղի իշխանական կամակատարները ևս մեկ անգամ ՀՀ իշխանությունների աչքին կարողանան ավելացնել իրենց պիտանելիության գործակիցը»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---