Ադրբեջանական անօդաչու սարքերը թռիչքներ են կատարում Իրանի հետ սահմանին

Ադրբեջանական անօդաչու սարքերը թռիչքներ են կատարում Իրանի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հետախուզական գործողություններ են իրականացնում Իրանի հետ սահմանին, հաղորդում է իրանական «Press Tv» կայքը:

Տեղեկատվության համաձայն, Ադրբեջանի թալիշներով բնակեցված Աստար շրջանում ամերիկյան ռադարային համակարգեր գործարկելուց հետո, Ադրբեջանն Իրանի հետ սահմանին իրականացնում է հետախուզական գործողություններ` կիրառելով իսրայելական ռազմական խորհրդատուների աջակցությամբ մոնտաժված սարքեր:

Իրանական աղբյուրը նաև նշում է, որ 2009-2012թթ. ընթացքում Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերել 10 հատ «Հերմես 450» մոդելի անօդաչու թռչող սարք:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---