Կոոպերատիվների ստեղծումից հետո հայ ֆերմերները սկսել են 20-30 տոկոսով ավելի վաստակել

Կոոպերատիվների ստեղծումից հետո հայ ֆերմերները սկսել են 20-30 տոկոսով ավելի վաստակել

PanARMENIAN.Net - Բրիտանական Oxfam կազմակերպությանը 2 տարում հաջողվել է Հայաստանում ստեղծել կոոպերատիվներ հանրապետության 17 համայնքներում, ինչը թույլ է տվել 20-30 տոկոսով բարձրացնել յուրաքանչյուր ֆերմերի եկամուտը: Ինչպես հաղորդել է Oxfam-ի հայկական գրասենյակի կենսապահովման հարցերով ծրագրի ղեկավար Վադիմ Ուզունյանը, դեկտեմբերի 12-ին Կոտայքի մարզում ԶԼՄ-ների համար սեմինարի ընթացքում, ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար (2010-2015թթ.), որի ընթացքում պլանավորվում է 40 համայնքներում ստեղծել կոոպերատիվներ Հայաստանի Տավուշի և Վայոց Ձորի մարզերում 4000 հազար ֆերմերների համար: Կոոպերացիաների անդամների շարքում զգալի մաս են կազմում կանայք, ինչը նաև լուծում է գենդերային խնդիրը:

«Մենք փորձում ենք խթանել տեղի արտադրությունը, որպեսզի ֆերմերը մնա գյուղում, և ղեկավարվում ենք «Կաճեցնենք ավելի շատ` կկերակրենք մեր երկիրը» կարգախոսով»,- իր հերթին ասել է Oxfam-ի հայկական գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:

Համայնքներում գյուղատնտեսական և սոցիալական ձեռնարկատիրության զարգացման ծրագրի շրջանակներում կազմակերպությունը կենտրոնացել է նաև սառնարանային տնտեսություններ ստեղծելու վրա, ինչը միասնական ապրանքանիշով հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտաքին շուկա դուրս գալու նախապայման է, որտեղ արդեն որոշակի փորձ կա: Ծրագրի շրջանակներում իրագործվում են ոչ ավանդական մշակաբույսերի օգտագործման և վերամշակող գործարանների ստեղծման հարցեր:

Ստեղծվել է նաև գյուղատնտեսական ոլորտի ներկայացուցիչների դաշինք, որը ջանքեր է ձեռարկում լուծելու համար կարևորագույն խնդիրներից մեկը` ապահովել կոոպերատիվները գյուղատնտեսական տեխնիկայով, կիրառելով ֆինանսավորման ավելի ճկուն մոդելներ:

Օքսֆամ բրիտանական միջազգային բարեգործական կազմակերպությունը 1994 թվականից Հայաստանում իրականացնում է մարդասիրական և համայնքների զարգացման տարաբնույթ ծրագրեր շուրջ 165 հեռավոր գյուղական համայնքներում՝ համագործակցելով հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ մարզային իշխանությունների հետ։ Օքսֆամի առաքելությունն է՝ աղքատության կրճատում եւ մարդկային տառապանքի վերացում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---