ՇՎԵԴԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԼՈՒՐՋ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Յուհան Մուլանդերը (նստավայրը` Մոսկվա), տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում շվեդ դիվանագետը նշել է, որ Շվեդիան մտադիր է մեծացնել ուշադրությունը հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ եւ այդ համատեքստում կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Դեսպանի խոսքերով` Շվեդիան ողջունում է եվրոպական կառույցներին ինտեգրվելու Հայաստանի հաստատակամությունը եւ պատրաստ է լուրջ համագործակցության: Հայ-շվեդական կապերի ընդլայնման համար Ռոբերտ Քոչարյանը նշել է կողմերի միջեւ տեղեկատվության փոխանակման եւ գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---