ԲՈՒՇԸ ԿԱՐՈՂ Է ՄԻՋՆՈՐԴ ԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է շնորհակալություն հայտնել ԱՄՆ իշխանություններին` ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ չտալու համար, տեղեկացնում է «Երկիր» թերթը` վկայակոչելով թուրքական «Աքշամը»: Էրդողանն այսօր պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ` Իրաքի պատերազմի պատճառով խարխլված թուրք-ամերիկյան հարաբերությունները վերակենդանացնելու հույսով: Նա կքննարկի նաեւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ներգրավելու հարցը: ԱՄՆ նախագահի հետ 45 րոպե տեւողությամբ հանդիպման ընթացքում, որին պետք է մասնակցեն նաեւ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը, պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը, Հայաստանի հետ կապված հարցի հետ միասին Էրդողանը Բուշին կներկայացնի նաեւ Կիպրոսի հակամարտության կարգավորման, Իրաքում իրավիճակի կայունացման, «Քրդական աշխատավորական կուսակցություն» դեմ պայքարի եւ այլ հարցեր: Այցի ընթացքում նախատեսվում է Էրդողանի ելույթը ԱՄՆ-ի Արտաքին քաղաքականության հետազոտական կենտրոնում, որտեղ նա կարժանանա ամերիկահրեական ADL կազմակերպության հատուկ պարգեւին: Կիպրոսի խնդրի հետ կապված Էրդողանը կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հետ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---