Ելենա Իսինբաևան կդառնա Սոչիի Օլիմպիական ավանի քաղաքապետը

Ելենա Իսինբաևան կդառնա Սոչիի Օլիմպիական ավանի քաղաքապետը

PanARMENIAN.Net - Ձողացատկի աշխարհի կրկնակի չեմպիոն Ելենա Իսինբաևան կդառնա Սոչիի Օլիմպիական ավանի քաղաքապետը, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի ժողովում հայտարարել է «Սոչի 2014» կազմկոմիտեի ղեկավար Դմիտրի Չեռնիշենկոն: «Մենք ընտրել ենք Իսինբաևային որպես առափնյա ավանի քաղաքապետ: Ավելի ուշ մենք կհայտարարենք, թե ով կլինի լեռնային ավանի քաղաքապետը»,- Չեռնիշենկոյի խոսքերը հաղորդում է rsport.ru-ն:

Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2014-ի փետրվարի 7-23-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---