Դեմիեն Հերստի նկարներն այլևս չեն ցուցադրվի Լարի Գագոսյանի պատկերասրահներում

Դեմիեն Հերստի նկարներն այլևս չեն ցուցադրվի Լարի Գագոսյանի պատկերասրահներում

PanARMENIAN.Net - Բրիտանացի նկարիչ Դեմիեն Հերստը հայտարարել է Լարի Գագոսյանի պատկերասրահների հետ համագործակցությունը դադարեցնելու մասին, որտեղ նրա աշխատանքները ցուցադրվել են 17 տարի: Այդ մասին հաղորդվում է The New York Times-ի ArtsBeat բլոգում: Համագործակցությունը դադարեցնելու պատճառներն անհայտ են:

Գագոսյանի պատկերասրահների հետ նկարչի համատեղ աշխատանքն ավարտվել է ցուցահանդեսով, որը 2012-ին ընթանում է միաժամանակ բոլոր 11 պատկերասրահներում:

Դեմիեն Հերստը համարվում է ամենահարուստ ժամանակակից հեղինակը: Նրա կարողությունը կազմում է 346 մլն դոլար: Գագոսյանի եկամուտները, Forbes հաշվարկներով, հասնում են 925 մլն դոլարի:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---