ՍՏՀԿ-ում նախագահությունը Թուրքիայից անցել է Ուկրաինային

ՍՏՀԿ-ում նախագահությունը Թուրքիայից անցել է Ուկրաինային

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը Ստամբուլում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) նախագահությունը Թուրքիայից Ուկրաինային փոխանցելու արարողությունը, որը կսկսվի 2013-ի հունվարի 1-ին:

Արարողության ընթացքում Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոն հավաստիացրել է, որ նախագահության շրջանում Ուկրաինայի ջանքերը կուղորդվեն կազմակերպության տարածաշրջանային դերի ամրապնդմանը:

Գրիշչենկոյի խոսքով, Ուկրաինան պատշաճ ուշադրություն կդարձնի առևտրի և տրանսպորտի, էներգետիկայի, գիտության և տեխնոլոգիայի, զբոսաշրջության, շրջակա միջավայրի պաշտպանության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներին:

Ներկա պահին ՍՏՀԿ անդամներ են 12 երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան, Ալբանիա, Բուլղարիա, Հունաստան, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան, Ռումինիա, Սերբիա, Թուրքիա և Ուկրաինա:

ՍՏՀԿ-ում Ուկրաինայի նախագահությունը կտևի մինչև 2013-ի հունիսի 30-ը:

 Ուշագրավ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
---