Հաջորդ շաբաթ Օբաման կառաջադրի Ջոն Քերիի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում

Հաջորդ շաբաթ Օբաման կառաջադրի Ջոն Քերիի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում կառաջադրի սենատոր Ջոն Քերիի թեկնածությունը, հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ մեջբերելով Դեմոկրատական կուսակցության ներկայացուցչին:

Օբաման պաշտոնապես իր որոշման մասին կհայտարարի հաջորդ շաբաթ, հաղորդել է հեռուստաալիքի աղբյուրը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես սպասվում է, հաջորդ շաբաթ Օբաման թեկնածուներ կառաջադրի մի քանի կարևոր պաշտոններում, այդ թվում՝ պենտագոնի և ֆինանսների նախարարության ղեկավարների:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---