«Ուկրաինայի հայերի միությունը» նախանշել է 2013-ի պլանները

«Ուկրաինայի հայերի միությունը» նախանշել է 2013-ի պլանները

PanARMENIAN.Net - 2012-ի դեկտեմբերի 14-ին Կիևում կայացել է «Ուկրաինայի հայերի միության» հասարակական կազմակերպությունների ասոցիացիայի ամենամյա համաժողովը, հաղորդում է Analitika.at.ua-ը:

Համաժողովին մասնակցել են ավելի քան 60 պատվիրակներ Ուկրաինայի բոլոր շրջաններից: Համաժողովի աշխատանքը ղեկավարել է ՈՒՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ՀԱԵ Ուկրաինական թեմի ղեկավար արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը, ընթերցվել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի ուղերձը:

Նիստին ամփոփվել են ՈՒՀՄ 2012-ի գործունեության արդյունքները, ներկայացվել են 2013-Ի պլանները:

Մասնավորապես, ՈՒՀՄ ղեկավարը նշել է, որ հաջորդ տարի կազմակերպությունը կշարունակի աշխատանքը հետևյալ ուղղություններով՝ ուկրաինական հասարակությունում հայերի ինտեգրացում և ազգային ինքնության պահպանման նպատակով նրանց համախմբում, ինչպես նաև ՈՒՀՄ գործունեությունում հատուկ տեղ կզբաղեցնի միջազգային գործունեությունը և այն ամենը, ինչ կապված է հայ երիտասարդության հետ:

Համաժողովից հետո կայացել է հանդիսավոր ընդունելություն-համերգ՝ նվիրված 2012-ին ՈՒՀՄ գործունեության արդյունքների ամփոփմանը:

 Ուշագրավ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
---