ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԳՆ ԵՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Հունիսի 23-ին Կրասնոդարում տեղի կունենա Ռուսաստանի ՆԳՆ եւ Հայաստանի ոստիկանության միացյալ կոլեգիայի նիստը: Այսօր Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը արդեն ժամանել է Կրասնոդար: Հայկական կողմը ներկայացնում է Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանը: Մեկնաբանելով առաջիկա հանդիպումը` Ռաշիդ Նուրգալիեւը մատնանաշել է սերտ համախմբման անհրաժեշտությունը նոր մարտահրավերների եւ սպառնալիքների պայմաններում: Նրա խոսքերով, միայն այդ կերպ հնարավոր կլինի ապահովել քաղաքացիների եւ պետության անվտանգությունը: Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարը տեղեկացրել է, որ նիստի ընթացքում քննակրվելու են Ռուսաստանի եւ Հայաստանի իրավապահ մարմինների համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաեւ կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարի հարցերը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---