Վ.ՕՍԿԱՆՅԱՆԸ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱԳՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

PanARMENIAN.Net - Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳ փոխնախարար Ահմադ Արնուսին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերություններին, մերձարեւելյան ու հարավկովկասյան տարածաշրջանային խնդիրներին, ՄԱԿ-ի բարեփոխումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները հատկապես կարեւորել են Հայաստանի եւ Սիրիայի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Նշենք, որ Ահմադ Արնուսի գլխավորած Սիրիայի արտաքին գործերի եւ ֆինանսների նախարարությունների համատեղ պատվիրակությունը հունիսի 28-30-ը Հայաստանում է գտնվում հերթական քաղաքական խորհրդակցություններն անցկացնելու, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սիրիայի կառավարությունների միջեւ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ պայմանագիր ստորագրելու նպատակով:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---