Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հունվարի 17-19-ին, 20-ի գիշերը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի ցերեկը արևմտյան շրջաններում սպասվում է ձյուն: Քամին` հյուսիս-արևելյան է 2-7 մ/վրկ արագությամբ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` բուք, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում` մառախուղ: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-21-ին կբարձրանա 4-6, արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով:

Երևանում հունվարի 17-19-ը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Այսօր գիշեր կգրանցվի 15 աստիճան ցուրտ, հետագա օրերեին -13, - 11, - 9 աստիճան: Այսօր ցերեկ կգրանվի 4 ցուրտ, դեկտեմբերի 18-ին՝ 2 աստիճան ցուրտ:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---