Հայաստանում ավտոբուսների արտադրությամբ կզբաղվի հնդկական ընկերություն

Հայաստանում ավտոբուսների արտադրությամբ կզբաղվի հնդկական ընկերություն

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախագահ Արման Սահակյանը երեկ հայտնել էր, որ Հայաստանում պլանավորում են կազմակերպել ավտոբուսների արտադրություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանից հայտնում են, որ ավտոբուսների արտադրությունը կիրականացնի հնդկական Ashok Leyland կազմակերպությունը:

Որոշմամբ սահմանվել է, որ նշված գույքի տարեկան վարձավճարն առաջիկա 7 տարվա համար կազմում է 1 մլն դրամ, որն ուղղվելու է ՀՀ պետբյուջե։

Վարձակալը պարտավոր է վարձակալությամբ տրամադրված տարածքում ներկայացված գործարար ծրագրին համապատասխան կազմակերպել ավտոբուսների արտադրություն` 7 տարվա ընթացքում ներդնելով 7 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Գործարանին անհրաժեշտ սարքավորումները և պահեստամասերը կներմուծվեն հնդկական կողմից, Հայաստանում կիրականացվի ավտոբուսների հավաքման ընթացքը։ Գործարանի գործարկման առաջին տարում նախատեսվում է արտադրել մինչև 200 ավտոբուս։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---