Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 75-րդ տեղում է

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 75-րդ տեղում է

PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է 2013 թվականի ֆուտբոլի ազգային հավաքականների առաջին վարկանշային աղյուսակը:

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է զբաղեցնել 75-րդ հորիզոնականը 457 միավորով: 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան 4-րդ հորիզոնականում է 1165 միավորով, Դանիան` է 23-րդ 819 միավորով, Չեխիան 29-րդն է 781 միավորով, Բուլղարիան 50-րդ տեղում է 585 միավորով, իսկ Մալթան 146- րդն է 178 միավորով:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1606 միավորով: Երկրորդ տեղում է Գերմանիան 1437 միավորով, եռյակը եզրափակում է Արգենտինայի ընտրանին 1290 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---