19 հունվարի 2013 - 09:19 AMT
«Հրապարակ». Մակեյան-Զուրաբյան վեճը ծագել է Օսկանյանի և Զուրաբյանի զրույցի գաղտնալսումից

Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Պետրոս Մակեյան-Լևոն Զուրաբյան վեճի մասին, պարզվում է՝ այն սկսվել է Վարդան Օսկանյան-Լևոն Զուրաբյան գաղտնալսմանը հաջորդող ՀԱԿ նիստում: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:

«Այդ օրը Մակեյանը Զուրաբյանից պահանջել է բացատրություն տալ գաղտնալսման համար, ինչպես նաև, թե ինչ է նշանակում մարտի 1-ի զոհերի նկատմամբ նման վերաբերմունքը: Ի պատասխան` Լևոն Զուրաբյանն ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել, որովհետև հայտնի է անվտանգության մարմինների ոճը, երբ մտքերը կոնտեքստից հանվում և ցանկալի ձևով են ներկայացվում:

Բացատրությունը չի բավարարել Մակեյանին, և հենց այդ նիստում նա պահանջել է Զուրաբյանի հրաժարականը:

Արդյունքում, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, Լևոն Զուրաբյանը որոշել է խաղի մեջ ներքաշել ՀԱԿ Աջափնյակի ղեկավար Պետրոս Գևորգյանին, որը «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ է և փորձում է թավշյա «պերեվարոտ» անել: Այստեղ մի նյուանս էլ կա՝ այդ գրասենյակի ծախսերը հոգում է ՀԱԿ-ը, այսինքն՝ Զուրաբյանը»,- գրում է թերթը: