Տիգրան Մանսուրյանն այսօր նշում է 74-ամյակը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - 1939 թվականի այս օրն է ծնվել հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը: Մանսուրյանը ծնվել է Բեյրութում։ Հայաստան տեղափոխվել է 1940-ականների վերջին: Սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա 1960-1965-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում`Ղազարոս Սարյանի դասարանում: Մանսուրանի ստեղծագործությունները տարբեր ժանրերի են: Գրել է սիմֆոնիկ երկեր, սոնատներ: Գրել է երաժշտություն կինոյի համար: Նրա երաժշտությունն է հնչում «Նռան գույնը», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Ճերմակ անուրջներ» և բազմաթիվ այլ ֆիլմերում: Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների համերգային դահլիճներում: Մանսուրյանն արժանացել է ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների առաջին, ՀԼԿԵՄ ՀՀ Պետական և ՀՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան մրցանակների և ՀՀ Մեսրոպ Մաշտոցի, Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանների: ՀՀ Վահան Թեքեյան մշակութային միության ամենամյա միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |