Սիրիական բանակն ու ընդդիմության գրոհայինները կանխամտածված գրոհում են քաղաքացիական օբյեկտների վրա

Սիրիական բանակն ու ընդդիմության գրոհայինները կանխամտածված գրոհում են քաղաքացիական օբյեկտների վրա

PanARMENIAN.Net - Սիրիական բանակն ու ընդդիմության գրոհայինները կանխամտածված գրոհում են քաղաքացիական օբյեկտների վրա: Այս մասին նախազգուշացրել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման Պատասխան գործողությունների և համակարգման վարչության ղեկավար Ջոն Գիգը: «Քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները լրջորեն վնասված են: Երկու կողմերն էլ կանխամտածված դրանք իրենց հարձակման թիրախ են դարձնում»,-նշել է նա:

Գիգն ընդգծել է, որ Սիրիայում կարիքավորների թիվն օրեցօր աճում է, ինչի հետ մեկտեղ աճում են հումանիտար օպերացիաների ծախսերը: ՄԱԿ-ի հաշվարկներով, առաջիկա կես տարվա ընթացքում անհրաժեշտ կլինի 1.5 մլրդ դոլարի հումանիտար օգնություն, որոնցից 1 մլրդ-ը կտրամադրվի փախստականներին, ովքեր ապաստան են գտել հարևան պետությունների տարածքներում, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---