Moscow Open А մրցաշարում Հովիկ Հայրապետյանը առաջատարներին զիջում է կես միավոր

Moscow Open А մրցաշարում Հովիկ Հայրապետյանը առաջատարներին զիջում է կես միավոր

PanARMENIAN.Net - Մոսկվայում շարունակվում է ավանդական շախմատային փառատոնը` Moscow Open: А մրցաշարում հայ շախմատիստներից ամենից հաջող հանդես է գալիս Հովիկ Հայրապետյանը: Նա չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր և առաջատարներին զիջում է 0,5 միավոր:

Հովհաննես Գաբուզյանն ու Ռոբերտ Աղասարյանն ունեն 2,5-ական միավոր:

Կանանց մրցաշարում Լիլիթ Գալոյանը երեք միավոր ունի և առաջատարներից հետ է մնում մեկ միավորով: Շախմատային փառատոնը կավարտվի փետրվարի 10-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---