Մթոնոլորտ մտնելիս Չելյաբինսկի երկնաքարի պայթյունի հզորությունը գերազանցել է 300 կիլոտոնը: Դա 20 անգամ ավելի է, քան 1945թ. Հիրոսիմայում ատոմային ռումբի պայթյունից ազատված էներգիան, հայտնել են ՆԱՍԱ-ում:
Ըստ գերատեսչության, մոտ 15մ տրամագծով երկնային մարմինը, որն իրենից այսպես կոչված բոլիդ էր ներկայացնում, մտել է Երկրի մթնոլորտ փետրվարի 15-ին տեղի ԱՄՆ արևելյան ափի ժամանակով 22:20 64 հազար կմ ժամ արագությամբ և պայթել է 19-24կմ բարձրության վրա: Պայթյունի հզորությունը հասել է 300-500 կիլոտոն:
ՆԱՍԱ-ում նշել են, որ նախապես նման տիեզերական մարմինը հայտնաբերելը շատ դժվար է: Ըստ Կուկի, այս երկնաքարը 1908թ. Տունգուսյան երկնաքարից հետո ամենախոշոր երկնային մարմինն է, որ ընկել է Երկրի վրա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: