16 փետրվարի 2013 - 10:41 AMT
Կիպրոսի նախագահը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից «գլուխը բարձր պահած»

Կիպրոսի նախագահ Դիմիտրիաս Խրիստոֆիասը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից «գլուխը բարձր պահած»: Նա ամփոփել է իր 5-ամյա պաշտոնավարման արդյունքները հեռուստաեթերից դիմելով երկրին:

Փետրվարի 17-ին հանրապետութունում կանցնեն նախագահական ընտրություններ, որոնց նա հրաժարվել է մասնակցել: Ըստ հարցումների, ընտրություններում հաղթելու հիմնական հավակնորդը ընդդիմադիր «Ժողովրդավարական հավաք» կուսակցության առաջնորդ Նիկոս Անաստասիադիսն է:

Խրիստոֆիասը նախագահել է երկրի համար Թուրքիայի ներխուժումից հետո ամենածանր շրջանում, քանի որ երկրում ծանր ֆինանսատնտեսական ճգնաժամ սկսվեց: Արդյունքում այժմ Կիպրոսը դեֆոլտի եզրին է, կառավարության միջոցները կբավարարեն մինչև մարտ-ապրիլ:

Որպես ծանր հիասթափություն Խրիստոֆիասը նշել է այն, որ չհաջողվեց հասնել «իր ողջ կյանքի նպատակին՝ Կիպրոսի խնդրի լուծմանը», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: