ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՊԵՏՔ Է ՓՈՐՁԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺՈՂՈՎՈԻՐԴՆԵՐԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ, ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանը չպետք է փորձի ադրբեջանական եւ թուրքական ազգերի համբերությունը: Նման սպառնալիքով օրերս Բաքվի լրագրողների առջեւ հանդես է եկել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ահմեդ Ունալ Չեւիքեզը: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Անկարան տեղյակ է ղարաբաղյան պատերազմի հետեւանքով Ադրբեջանի առջեւ ծագած խնդիրներին: Հակամարտության հենց սկզբից Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանին եւ հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, հայտարարել է թուրք դեսպանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---