է.Մամեդյարով. Որքան շատ կազմակերպություններ ներգրավվեն ղարաբաղյան հարցի կարգավորմանը, այնքան լավ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին դեռեւս ոչինչ հայտնի չէ այն հարցերի մասին, որոնք քննարկվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ: Այդ մասին Ադրբեջանի ԱԳ նախարարը հաղորդել է լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքերով, Վիեննայում Ադրբեջանի դեսպանին հանձնարարվել է անհրաժեշտ տեղեկատվություն հայթայթել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանություններում տեղի ունեցած հանդիպման մասին: Է.Մամեդյարովը ասել է նաեւ, որ հոկտեմբերի երկրորդ կեսին Բաքու կժամանի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը: Նախարարը նաեւ իր վերաբերմունքն է հայտնել այն հայտարարությունների վերաբերյալ, որ Մինսկի խմբի լիազորությունների մի մասը կփոխանցվի Եվրոպայի Խորհրդին.«Որքան շատ կազմակերպություններ ներգրավվեն ղարաբաղյան հարցի կարգավորմանը, այնքան լավ դա կանդրադառնա այս հարցի լուծման վրա: Մեզ համար անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը ավելի լուրջ զբաղվի այս հարցով», հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---